Ի պատիվ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:

Առանձնահատուկ ընդգծվել են Լիտվայի և Հայաստանի միջև ամուր արժեհամակարգային ընդհանրությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքների վրա: