ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատվիրակությունները մեկնում են Իրանի հետ Ադրբեջանի սահման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցը կազմակերպվել է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ: Պատվիրակությունը կայցելի Խուդաֆերինի կամուրջ, այնուհետեւ կմեկնի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք: