Ուկրաինա է ժամանել Կիեւին խոստացված չորս IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերից երկրորդը, հայտնում է Spiegel պարբերականը՝ հղում անելով պրոֆիլային գերատեսչություններում իր աղբյուրներին: «Գերմանիան Ուկրաինային է փոխանցել խոստացված չորս IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերից երկրորդը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պարբերականի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգը եւ 16 միավոր զինամթերքն Ուկրաինա են հասել օրերս, ենթադրաբար, ապրիլի 16-ին։ Թե երբ կմատակարարվեն մյուս երկու համակարգերը, պարզ չէ, քանի որ դրանք դեռ պետք է արտադրվեն։
Գերմանիան Ուկրաինային է մատակարարել IRIS-T ՀՕՊ խոստացված չորս համակարգերից երկրորդը. Spiegel

Հասանելի է
русский



























