Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան հայտարարել է ուկրաինական ագրոարտադրանքի նկատմամբ սահմանափակող միջոցների քննարկման մասին, հաղորդում է Agerpress գործակալությունը:
«Ես միանգամայն համաձայն եմ, որ պետք է դիտարկել միջոցառումների այս շարքը։ Հենց այդ մասին էլ հայտնել ենք Եվրահանձնաժողովի նամակում»,-ասել է նա։
Նա հավելել է, որ սահմանափակումները կարող են վերաբերել ոչ միայն հացահատիկային մշակաբույսերին, այլեւ կաթին, հավի մսին, արեւածաղկի ձեթին, ինչպես նաեւ մեղրին։





























