Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վոլինում այցելել է բելառուսա-ուկրաինական սահման: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի Telegram-ալիքում։

«Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ, շնորհակալություն հայտնել մեր սահմանապահներին պետական սահմանը պաշտպանելու համար»,-ասվում է Զելենսկու հայտարարության մեջ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ուկրաինացի սահմանապահներին Բահմութում ծառայության համար եւ պարգեւներ հանձնել: