Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ նշանակության ուժեր) միջեւ բախումների սկզբից ի վեր երկրում զոհվել է 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։

«300 զոհ եւ ավելի քան 2 600 վիրավոր Սուդանում բախումների սկզբից ի վեր»,-նրա խոսքը մեջբերում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել է հակամարտության հետեւանքով 270 զոհի մասին։