Սուդանի արագ արձագանքման ուժերը 24-ժամյա հրադադար են հայտարարել՝ սկսած չորեքշաբթի ժամը 18:00-ից:

«Հրադադարը հաստատվել է 24 ժամ ժամկետով՝ սկսած այսօր չորեքշաբթի ժամը 18։00-ից մինչեւ վաղը հինգշաբթի ժամը 18։00-ն»,-ասվում է Twitter-յան հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է արագ արձագանքման ուժերի լիակատար հավատարմությունը հրադադարի ռեժիմին: Արագ արձագանքման ուժերի  ներկայացուցիչները նաեւ ընդգծել են, որ ակնկալում են Սուդանի զինված ուժերի կողմից հայտարարված ժամկետին համապատասխան հրադադարի պահպանում: