Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Անտակալնիսի հուշահամալիր:

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին: