Եվրամիությունը սկսել է պատժամիջոցներ մշակել Մոլդովայի ընդդիմության, մասնավորապես բիզնեսի ներկայացուցիչների դեմ, որոնք հանդես են գալիս Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի դեմ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է EUobserver պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների մայրաքաղաքներ է ուղարկել 14 էջանոց օրենսդրական առաջարկներ, որոնք Մոլդովայի նկատմամբ «նպատակային արգելող միջոցների» նոր մեխանիզմ կստեղծեն:
Ավելի վաղ ԵՄ 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Մոլդովայի անվտանգությանն աջակցելու համար Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որը պետք է օգնի Սանդուին եւ նրա կառավարությանը «պայքարել հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղեկատվական արշավների դեմ»։





























