ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը հայտնել է Հորմուզի նեղուցով իր առաջին անօդաչու մոտորանավակի ուղարկման մասին, հաղորդում է Associated Press-ը։ Դրա հետ մեկտեղ հինգերորդ նավատորմի ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը հայտնել է, որ L3 Harris Arabian Fox MAST-13 13 մետրանոց նավը հագեցած է սենսորներով եւ տեսախցիկներով: Նրա խոսքով՝ նավը գրավել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուշադրությունը։

Ավելի վաղ Austal USA ընկերությունը ԱՄՆ ռազմածովային ուժերին է փոխանցել Spearhead Apalachicola Apalachicola դասի 13-րդ էքսպեդիցիոն արագընթաց տրանսպորտային նավը, որը կարող է զարգացնել 45 հանգույց (83 կմ/ժ) արագություն եւ տեղափոխել ծովային հետեւակայինների վաշտ, դեսանտային նավակներ եւ ուղղաթիռներ: Պարբերականի տվյալներով՝ ի տարբերություն նախորդների, Apalachicola-ն ունի լիովին ավտոմատացված կառավարման համակարգ, որն ունակ է 30 օր շարունակ հետեւել լողալու ծրագրին՝ առանց մարդու միջամտության: