Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված չաթ-բոտ ChatGPT-ն։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը՝ տարածաշրջանային ճապոնական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է ChatGPT-ի օգտագործման համար միջազգային կանոններ սահմանենք»,- կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում Kyodo լրատվական գործակալությունը։

OpenAI-ի ChatGPT-ը գործարկվել է 2022 թվականի վերջին: Ծառայությունն օգտատիրոջ հետ հաղորդակցվում է երկխոսության ռեժիմով: Չաթբոտը կարող է պատասխանել լրացուցիչ հարցերի, ընդունել իր սխալները, վիճարկել սխալ թեզերը և մերժել անպատշաճ հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավեցին հասարակության մեծ ուշադրությունը։ Նորույթը քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ այն օգտագործվեց տարբեր երկրների ուսանողների կողմից՝ քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար։