Հայտնի փաստաբան և հակապատվաստումային ակտիվիստ Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին, հայտնում է CNN-ը։

69-ամյա Ռոբերտ Քենեդին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկն է։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերին։ Դրանց մասնակցելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։