ԱՄՆ իշխանությունները հայտարարել են 2021 թվականի օգոստոսից ի վեր Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման 36-րդ փաթեթի մասին։ Այն ընդհանուր առմամբ կարժենա 325 մլն ԱՄՆ դոլար։

Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ տրամադրվող օգնությունը ներառելու է HIMARS համակարգերի համար նախատեսված զինամթերք, հրետանային արկեր,  հակատանկային միջոցներ և այլ զինամթերք։