ԱՄՆ պաշտոնյաները չեն բացառում պատժիչ միջոցները  Մասաչուսեթսում Ազգային գվարդիայի ՌՕՈւ-ի հետախուզական ստորաբաժանման (որտեղ ծառայել է գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ մեղադրվող զինծառայող Ջեկ Թեյշեյրան) ծառայողների նկատմամբ, գործում  կարող են նոր մեղադրանքներ հայտնվել, տեղեկացրել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Ստորաբաժանումը, որտեղ ծառայում էր Թեյշեյրան, ավելի վաղ, հետաքննության անցկացման շրջանում, դադարեցրել էր հետախուզական առաքելությունը։ Թերթի համաձայն՝ պաշտոնյաները չեն բացառում պատժիչ միջոցներն այդ ստորաբաժանման նկատմամբ, որը հայտնվել է սեւեռուն ուշադրության կենտրոնում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ստորաբաժանումում, գուցե, ոչ մի այնպիսի բան չի պատահել, որը բնորոշ չլիներ տասնյակ այլ ստորաբաժանումներին։ Սակայն  այժմ ի հայտ է եկել ձգտում՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կարող էին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից եղած լինել փաստաթղթերի արտահոսքին, նշել է թերթը։

Պարբերականը, հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչներին, տեղեկացրել է, որ  գերատեսչությունը ցանկանում է պարզել՝ արդյո՞ք ստորաբաժանումը հետեւել է արտահոսքերից պաշտպանող ընթացակարգերին։ Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն հարցը, թե արդյոք արդյունավետ են ոչնչացվել տպագրված գաղտնի փաստաթղթերը։

Նշվել է, որ հետաքննության արդյունքներով կարող են առաջադրվել նոր դաշնային մեղադրանքներ։

ԱՄՆ Ազգային գվարդիայի ՌՕՈւ-ի զինծառայող Ջեկ Թեյշեյրան կալանավորվել է ապրիլի 13-ին՝ Պենտագոնի գաղտնի տվյալների արտահոսքի գործով։