Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը ապրիլի 21-24-ը զորավարժություններ կանցկացնի Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզու ջրային տարածությունում։
Չինաստանի Ծովային անվտանգության վարչությունն իր պաշտոնական կայքում ծանուցում է հրապարակել, որի համաձայն ապրիլի 21-ին տեղական ժամանակով 18։00-ից մինչեւ ապրիլի 24-ը՝ 08։00-ն, Հայնան կղզու ջրատարածությունը զորավարժությունների պատճառով փակ կլինի։





























