ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կոնգրեսական Քեթի Փորթերը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ «Մեր պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար, և ես շարունակելու եմ նախագահ Բայդենի վարչակազմին ակտիվ գործողությունների կոչ անել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ: Քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Ադրբեջանը չպետք է ստանա ԱՄՆ-ի ռազմական օգնությունը»,- նշել է Փորթերը: