ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Կիեւ կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
Թերթի տվյալներով՝ հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստի նախօրեին, որի ժամանակ նա, ինչպես ենթադրվում է, դաշնակիցներին կոչ կանի արագացնել զենքի մատակարարումն Ուկրաինա:




























