Բրիտանական Capita աութսորսինգային ընկերության սերվերների վրա հաքերային հարձակումը, որը ծառայություններ է մատուցում Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը, հանգեցրել է հաճախորդների տվյալների արտահոսքի: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Լոնդոնում տեղակայված ընկերության տարածած հայտարարության մեջ։

«2023 թվականի ապրիլի 3-ին Capita-ն հայտարարել է կիբեռհանցագործության մասին, որն առաջին հերթին ազդել է Microsoft Office 365-ի ներքին հավելվածների հասանելիության վրա։ Միջադեպից հետո Capita-ն եւ նրա տեխնիկական գործընկերները վերականգնել են Capita-ի աշխատակիցների մուտքը Microsoft Office 365: Capita-ի հաճախորդների ծառայությունների մեծ մասը չի տուժել միջադեպից եւ շարունակել է գործել: Այժմ Capita-ն վերականգնել է գրեթե բոլոր հաճախորդների ծառայությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունում նշել են, որ ծառայությունների վերականգնման գործունեությանը զուգահեռ Capita-ն շարունակել է սերտ եւ օպերատիվ համագործակցությունը մասնագետ-խորհրդատուների եւ փորձագետ-քրեագետների հետ միջադեպի հետաքննության գործում։ 

Capita-ն նշել է, որ կիբեռհանցագործությունը պոտենցիալ ազդել է ընկերության սերվերային հզորության մոտ 4 տոկոսի վրա։