Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) մամուլի ծառայությունը հայտնել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության գոտում երկու ռուսական ինքնաթիռ որսալու մասին:
Հաղորդվում է, որ ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ նկատվել են ապրիլի 17-ին Ալյասկայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտում: Դրանց որսացել են ամերիկյան F-16 եւ F-22 կործանիչների միջոցով։ Հրամանատարությունն օդ է բարձրացրել նաեւ Boeing KC-135 Stratotankers եւ E-3 AWACS ինքնաթիռները։
«Ռուսական ինքնաթիռները մնացել են միջազգային օդային տարածքում, չեն մտել ԱՄՆ-ի եւ Կանադայի ինքնիշխան տարածք։ Ռուսաստանի կողմից նման գործողությունները պարբերաբար ձեռնարկվում են եւ չեն դիտարկվում որպես սպառնալիք կամ սադրանք»,-նշել են NORAD-ում։





























