Եվրամիությունը 2024 թվականի հունվարի 1-ից Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմ կսահմանի՝ չնայած ԵՄ հինգ երկրների կողմից տարածաշրջանը չճանաչելուն։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
«Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նա։ - Եվրահանձնաժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ խորհրդի միջեւ երեկ ձեռք բերված համաձայնությունը Եվրահանձնաժողովի այս առաջարկի վերաբերյալ։ Կոսովոյի անձնագրեր ունեցողները կկարողանան ԵՄ առանց վիզայի այցելել մինչեւ 90 օր 180 օրվա ցանկացած ժամանակահատվածում»։
Մինչ այժմ ԵՄ 27 երկրներից Կոսովոն չեն ճանաչել Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան եւ Ռումինիան։ Միեւնույն ժամանակ, Բրյուսելը ինտենսիվ ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ դրդելով նրան ճանաչել Կոսովոյի ինքնիշխանությունը, ինչը կվերացնի ԵՄ երկրների կողմից դրա չճանաչման հիմքերը եւ հնարավորություններ կստեղծի ԵՄ նրա ինտեգրման գործընթացը՝ Սերբիայից առանձին, սկսելու համար։




























