Մալիի անցումային շրջանի նախագահի գրասենյակի ղեկավար Ումար Տրաորեն եւ եւս երեք անձ սպանվել է դարանակալումից հարձակման հետեւանքով, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի հայտարարությունը:
«Անցումային շրջանի նախագահ, գնդապետ Ասիմի Գոիտայի գրասենյակի ղեկավարը երեքշաբթի Մավրիտանիայի սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով չորս սպանվածներից մեկն է»,-ասվում է հայտարարության մեջ։
France-Presse-ի տեղեկություններով՝ գրասենյակի ղեկավար Ումար Տրաորեն եղել է պատվիրակության կազմում, որը հարձակման է ենթարկվել դարանակալությունից: Հուղարկավորությունը տեղի է ունեցել հինգշաբթի, ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցածի մանրամասները, այդ թվում նաեւ այն, թե ով է կանգնած հարձակման հետեւում, չի նշվում։




























