Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ խելացի, խորամանկ եւ անողորմ մարդ է, կարծում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շատ խելացի, շատ խորամանկ եւ շատ անողորմ»,- ասել է նա Youtube-ի Full Send Podcast ալիքով իր օնլայն-ելույթում՝ խոսելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի անձի մասին։
Թրամփի կարծիքով՝ Կիմ Չեն Ընը «գենետիկորեն ծնվել է բավական խելացի» եւ կարողացել է վերահսկողություն սահմանել հյուսիսկորեացի զինվորականների, մարդկանց եւ «ամբողջ» երկրի հանդեպ։ Ալիքի հաղորդավարների խնդրանքին՝ բնորոշել նրան մեկ բառով, Սպիտակ տան նախկին ղեկավարը Կիմ Չեն Ընին բնութագրել է որպես «հետաքրքիր» մարդ։





























