Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին հանդիպում կունենան՝ հարաբերությունների կարգավորման համար, տեղեկացրել է Petra գործակալությունը։
«Նախարարները պայմանավորվել են ամենամոտ ժամանակներս հանդիպում ունենալ՝ եղբայրական երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչը կծառայի նրանց շահերին եւ կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների դադարեցմանը»,- նշվել է Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Աս-Սաֆադին նաեւ նշել է, որ Հորդանանը, «ինչպես եւ բոլոր արաբական երկրները», ձգտում է դիվանագիտական լավ հարաբերություններ հաստատել Իրանի հետ՝ Մերձավոր Արեւելքում ճգնաժամերը համատեղ հաղթահարելու համար, ինչպես նաեւ ողջունում է սաուդ-իրանական հարաբերությունների բարելավումը։





























