Սուդանի զինված ուժերի եւ Արագ արձագանքման ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհվել է 413, վիրավորվել՝ 3551 մարդ։ Այս մասին Ժնեւում  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։

«Ցավոք, Սուդանում ռազմական գործողությունների զոհերի թիվն, ըստ ԱՀԿ-ի, աճել է։ Մինչ օրս 413 մարդ մահացել է, 3551-ը՝ վիրավորվել»,- ասել է նա։

Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի եւ բանակի միջեւ։ Բախումներն, ըստ ՄԱԿ-ի, արդեն խլել են 185 մարդու կյանք, վիրավորվել է 1,8 հազար մարդ։