Ֆինլանդիայի իշխանությունները համաձայնեցրել են Կիեւին ռազմական օգնության նոր՝ 15-րդ փաթեթի ուղարկման հարցը (78 մլն եվրո արժողությամբ)։ Այս մասին տեղեկացվել է ուրբաթ հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։
«Այս փաթեթում ներառված սարքավորումների գծով Ֆինլանդիայի ռազմական ծախսերի արժեքը կազմում է 78 մլն եվրո»,- նշվել է փաստաթղթում։
Գերատեսչությունը նշել է, որ օգնության փաթեթի մեջ մտնում են տարբեր տեսակի սպառազինություններ՝ 30 հազար ուկրաինացի զինվորի ուսուցանելու եվրոպական մարզումային առաքելության (EUMAM Ukraine, EU Military Assistance Mission for Ukraine) շրջանակում։ Փաթեթի կոնկրետ պարունակությունը, ուղարկման ժամկետը եւ միջոցները նշված չեն։ Կիեւին Հելսինկիի տրամադրած օգնության ընդհանուր արժեքը գնահատվում է 990 մլն եվրո։
«Ուկրաինան տարատեսակ աջակցության կարիք ունի։ Մենք մասնակցում ենք ԵՄ-ի մարզումային առաքելությանը՝ ուսուցանելով ուկրաինացի զինվորներին եւ անհրաժեշտ նյութական օգնություն ցուցաբերելով»,- ասել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։




























