Ուրալյան «Անօդաչու սարքեր» ընկերությունը Մոսկվայի «ՎԴՆԽ»-ում կայացած «Հանդերձանք» ցուցահանդեսում ցուցադրել է ռեակտիվ շարժիչով K-5 ինքնաթիռային տեսակի FPV կամիկաձե դրոնի փորձնական նմուշը։

Սարքի առավելագույն արագությունը հասնում է 400 կմ/ժ-ի, կրեյսերայինը՝ 200 կմ/ժ, իսկ թռիչքի հեռահարությունը՝ 90 կմ։ Դրոնը կարող է կրել մինչեւ 6 կիլոգրամ կշռող զինամթերք։ Բաղադրիչները եւ արտադրությունը, բացառությամբ շարժիչի, ռուսական են։

Բացի այդ, անօդաչու թռչող սարքը հագեցած է արհեստական ​​ինտելեկտով եւ համակարգչային տեսողությամբ, որը վերլուծում է նաեւ ջերմային հատկանիշները: K-5-ի փորձարկումները կավարտվեն մինչեւ այս տարվա վերջ։