Ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ին, Գերմանիայում ընթանում է Ուկրաինային աջակցող երկրների ներկայացուցիչների հերթական՝ թվով 11-րդ հանդիպումը, այսպես կոչված, «Ռամշտայն» ձեւաչափով՝ ամերիկյան ռազմակայանի անունով, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղի է ունեցել առաջին նման հանդիպումը:

Լիագումար նիստից առաջ կայացել են Ուկրաինայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Ալեքսեյ Ռեզնիկովի եւ Լլոյդ Օսթինի բանակցությունները: Ռեզնիկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն ինչպես Ուկրաինային զենքի առաջիկա մատակարարումները, այնպես էլ մինչեւ 2023 թվականի վերջ Ուկրաինային աջակցելու ռազմավարությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն կդարձնեն հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման անհրաժեշտությանը: Նրանք նաեւ մտադիր էին կրկին բարձրացնել ժամանակակից մարտական կործանիչների մատակարարման հարցը։

Պենտագոնի ղեկավարը՝ մեկնաբանելով հանդիպումը, կրկին հայտարարել է, որ արեւմտյան դաշնակիցները կաջակցեն Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»: