Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն վերապատրաստել է Ուկրաինայի զինված ուժերի 16 հազար զինվորականի եւ Կիեւին է փոխանցել 600 մլն տարբեր զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում ես տեղեկացրել եմ ԵՄ-ի ռազմական աջակցության մասին։ Ավելի քան 16 հազար զինվորականներ արդեն վերապատրաստվել են, ավելի քան 600 մլն միավոր զինամթերք եւ հրթիռներ են փոխանցվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 8-ին Բորելը հայտարարել է, որ ԵՄ ռազմական առաքելությունը մինչեւ ամսվա վերջ կպատրաստի ավելի քան 11 հազար ուկրաինացի զինվորականի, իսկ մինչեւ տարեվերջ՝ 30 հազար։ Բացի այդ, նրա խոսքով, Եվրամիության առաքելությունն է անձնակազմեր պատրաստել տանկերի համար, որոնք Կիեւին կուղարկեն ՆԱՏՕ-ի գծով։    

Նոյեմբերի 14-ին հաղորդվել է, որ Եվրամիությունը պաշտոնապես գործարկել է ուսումնական առաքելություն Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների համար ԵՄ տարածքում: