ԱՄՆ ՌՕՈւ-ի ազգային գվարդիայի օդաչու Ջեկ Թեյշեյրան սկսել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակել անցած տարվա փետրվարի 26-ից, այսինքն՝ Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց 2 օր հետո։

Ինչպես տեղեկացրել է The New York Times-ը, նա այդ ինֆորմացիան հրապարակել է Discord սոցիալական ցանցում, որի մասին հիշատակվում է առաջին անգամ։ Խումբը, որտեղ հրապարակվել են ռուսական հետախուզության եւ Ուկրաինային ռազմական օգնության մասին տեղեկությունները, բաղկացած էր վեց հարյուր մարդուց։

Տեղեկացվել է, որ էլ ավելի վաղ՝ 2022թ. հոկտեմբերին, գաղտնի տվյալները հայտնվել են մեկ այլ օնլայն-չաթում՝ Thug Shaker Central-ում, որը հիսուն մասնակից ունի։