ԱՄՆ-ի կողմից սահմանափակումներ մտցնելուց հետո Վենեսուելան 2015 թվականից սկսած ամեն տարի կորցնում է մոտ 29 մլրդ դոլար։ Այս մասին ասել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, տեղեկացրել է «Venezolana de Televisión»-ը։

Ըստ Ռոդրիգեսի՝ այդ ընթացքում Վենեսուելան կորցրել է 232 մլրդ դոլար։

Նա ավելացրել է, որ այդ պատճառով երկիրը հաճախ կորցրել է բոլոր արժութային փոխանցումները, ինչը հանգեցրել է երկրի՝ տնտեսապես հետ մնալուն։

Ներկա պահին ԱՄՆ-ն ավելի քան երեք տասնյակ երկրների նկատմամբ քսան հազարից ավելի միակողմանի պատժամիջոցներ է մտցրել։