Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ուկրաինայի պաշտպանության գծով կոնտակտային խմբի նիստի ժամանակ ասել է, որ Գերմանիայի ՌՕՈւ կործանիչները հարմար չեն Ուկրաինայում օգտագործման համար։ Նա այս մասին այսօր նշել է կոնտակտային խմբի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ Գերմանիայի ունեցած եվրոպական Tornado եւ Eurofighter կործանիչները բոլորվին այլ բնութագրեր ունեն, «քան նրանք, որոնք պետք են այն մարտական իրադրությունում, որն այժմ ստեղծվել է Ուկրաինայում»։ Բացի այդ, Tornado կործանիչներն անհրաժեշտ են հենց Գերմանիային այսպես կոչված միջուկային փոխանակման՝ կրիտիկական իրավիճակներում ամերիկյան ատոմային ռումբերի տեղափոխման համար, տեղեկացրել է DW-ն։