Իմ ղեկավարությամբ ԱՄՆ-ն կհասնի լիակատար անկախության Չինաստանից։ Այս մասին իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա կարծիքով՝ Չինաստանը «տանում» է ամերիկյան ռեսուրսները, ինչն ուժեղացնում է նրա ազդեցությունն ԱՄՆ-ի վրա։
Թրամփը հավաստիացրել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կչեղարկի Չինաստանի համար առեւտրին առավել չափով նպաստելու ռեժիմը։




























