Ուկրաինան մայիսին կարող է կորցնել երկրի օդային տարածքի վերահսկողությունը։
Ինչպես գրել է The Times պարբերականը, մայիսին նման բան կարող է պատահել այն դեպքում, եթե անպատասխան թողնվի զենքի մատակարարման մասին Կիեւի խնդրանքը։ Այս իմաստով ամենասուր խնդիրը զենիթային զինմամթերքների պակասն է։
Պարբերականի կարծիքով՝ Ռուսաստանը սովորել է արդյունավետ պայքարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի դեմ։
Այս փաստը դրանց օգտագործման վտանգներ է ստեղծում՝ դժվարություններ հարուցելով հրետանային կրակի ուղղորդման հարցում։
Կիեւն այդ պատճառով ստիպված է ավելացնել առանց այդ էլ սահմանափակ թվով արկերի օգտագործումը։





























