Բեռլինը որոշում է ընդունել ռուս դիվանագետների զանգվածային վտարման մասին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանը հայելային պատասխան կտա Բեռլինից ռուս դիվանագետների զանգվածային վտարմանը։
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Գերմանիան խախտել է հավաստիացումներն այն մասին, որ չի ցանկանում ազդարարել ՌԴ դիվանագետների զանգվածային վտարման վերաբերյալ՝ ԶԼՄ-ներին պատմելով այդ «մտահղացման» մասին։
Բեռլինն իրականացնում է ռուս-գերմանական հարաբերությունների ամբողջ ծավալի քայքայման ուղեգիծ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի դեսպանը տեղեկացված է Դիվանագետների վտարմանը ՌԴ-ի պատասխանի մասին։





























