Հնդկական Սու-30 կործանիչները ժամանել են հունական «Անդրավիդա» ավիաբազա՝ մասնակցելու Iniochos 23 զորավարժություններին։ Այս մասին գրել է «Greek City Times» պարբերականը։

Պարբերականը զորավարժություններն անվանել է պատմական իրադարձություն։

Iniochos 23-ը ամենամյա զորավարժություններ են, որոնց ընթացքում ինքնաթիռները կատարում են առաջադրանքներ բարդ պայմաններում։

Զորավարժությունները ներառում են դիմակայությունը ՀՕՊ ցամաքային համակարգին։ Ըստ պլանի՝ հնդիկ եւ հույն օդաչուները համատեղ իրականացնելու են  հակառակորդի ցամաքային ուժերի գրոհ։

«Հնդկաստանի ՌՕՈւ-ի մասնակցությունը պարբերականը կապում է այն բանի հետ, որ 2020թ., ի պատասխան ձեւավորված թուրք-պակիստանյան առանցքի՝ Հնդկաստանը եւ Հունաստանը ստորագրել են համաձայնագիր ռազմական համագործակցության մասին։

2020 թվականից Թուրքիան մի քանի ճակատներով, այդ թվում Լիբիայում, Սիրիայում եւ Արցախում, մասնակցում է հակամարտությունների։ Թուրքիայի քաղաքականությանը Պակիստանի աջակցությունն անհանգստացրել է Հունաստանին, որը պրոքսի-հակամարտության մեջ է թուրքերի հետ արդեն մի քանի տասնամյակ»,- գրել է պարբերականը։