Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 420 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ 25 ռուսաստանցիների նկատմամբ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ցուցակում են հայտնվել ՌԴԿԿ-ն, ՌԼԴԿ-ն, «Սպրավեդլիվայա Ռոսիան», ԿԸՀ-ն: Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի եւ սենատոր Սուլեյման Քերիմովի հարազատների նկատմամբ։