Ազգային ժողովում ապրիլի 25-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Նրանք վավերացրել են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության բաժնեմասի վաճառքի եւ գնման մասին» համաձայնագիրը։




























