ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին իր տեղեկություններով հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի՝ նա զբաղվելու է մտերիմ անձի առողջական հարցերով:

Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ: