ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեսչական մարմնի Լոռու մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: