Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վիճակը վարակվելուց հետո բարելավվում է, նա շուտով կշարունակի նախընտրական քարոզարշավը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի  առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

«Նախագահի առողջական վիճակը շատ լավ է։ Օրգանիզմի վրա  վարակի ազդեցությունը նվազել է: Ես հանդիպեցի նրան, նա ողջույններ է փոխանցում: Շատ շուտով նա կշարունակի աշխատանքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում»,-Քոջայի խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը։