Այսօր նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը՝ 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։

Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։

Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք»,- գրել  է նա։