Պարագվայի նորընտիր նախագահ Սանտյագո Պենյան կիրակի հայտարարել է, որ մտադիր է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ։
«Պարագվայը պետք է վերականգնի հարաբերությունները Վենեսուելայի կառավարության հետ։ Մենք արդեն արել ենք դա անցած կառավարության օրոք, ես կարծում եմ, որ այստեղ կասկածի հիմքեր չկան»,- ասել է նա LaTele հեռուստաալիքի եթերում։
Պենյան նշել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ճանաչումը չի նշանակում, թե Պարագվայը չի քննադատելու Կարակասին։ «Մեր ձայնը միշտ լինելու է Վենեսուելայի ժողովրդի պաշտպանության ձայնը»,- ավելացրել է նա։
Պարագվայի գործող նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ 2019թ. հունվարին, նա օրինական չէր համարել Մադուրոյի նախագահության նոր ժամկետը։
Պարագվայում ապրիլի 30-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, հաղթել է Պենյան։ Չնայած նա եւ Բենիտեսը կուսակիցներ են, Պենյան համարվում է նախկին նախագահ Օրասիո Կարտեսի եւ ոչ թե Պարագվայի գործող նախագահի մերձավոր կողմնակիցը։
Պենյան պաշտոնը կստանձնի օգոստոսի 15-ին։





























