Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները ենթադրել են, որ Ռուսաստանի Զինված ուժերը (ՌԴ ԶՈւ) հարձակում կպատրաստեն հարավային ուղղությամբ՝ ուկրաինական բանակի հակահարձակման ձախողման դեպքում, նշվել է ISW-ի հաշվետվությունում։
«Ռուսական զորքերը, հավանաբար, սեփական հարձակումը կիրականացնեն Ուկրաինայի հարավում, եթե ուկրաինական պոտենցիալ հակահարձակումը ձախողվի»,- ասված է հրապարակման մեջ։ Վերլուծաբանների կարծիքով՝ հարձակողական գործողությունների նպատակը Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը հսկողության տակ վերցնելն է, որտեղ ներկայում գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերը։




























