Մոլդովայի եւ Լեհաստանի ոստիկանները համատեղ վարժանքներ են անցկացնում հանրապետությունում եվրոպական գագաթաժողովին նախապատրաստվելու համար, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Այսօրվանից եւ մեկ շաբաթվա ընթացքում Մոլդովայի տարածքում կանցկացվեն մոլդովացի ոստիկանների համատեղ վարժանքները լեհ ոստիկանների հետ, որոնց ընթացքում կկատարելագործվի հատուկ վարժությունների եւ տեխնիկայի նոր ոճը, այդ թվում՝ ուղղաթիռով»,- նշվում է ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել էր, որ մոտ 60 պետությունների ղեկավարներ կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, որը երկրում կանցկացվի հունիսի 1-ին։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը կանցկացվի Բուլբոակա բնակավայրի «Միմի» գինեգործարանի տարածքում, որտեղ տեղակայված են նաև «Դաչիա» ռազմաբազան եւ զորափորձարանը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։ Բուլբոական սահմանակից է Դնեստրի անվտանգության գոտուն, որը համատեղ հսկում են ռուս, մոլդովացի եւ մերձդնեստրյան խաղաղապահները:





























