Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշեւին ուղեկցող ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 11:45-ին Սոֆիա եւ Սամոկով քաղաքները կապող մայրուղու վրա։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը պայթել է շարասյան մեքենաներից մեկի առջեւ։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Բուլղարիայի ազգային ռադիոն, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ դա «շատ ուժեղ պայթյուն» է եղել։

Սպասվում է, որ երեքշաբթի վարչապետ Գիլիբ Դոնեւը խորհրդակցություն կանցկացնի ՆԳՆ-ի եւ դատախազության ղեկավարի հետ, որից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։