Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) ձերբակալել է տղամարդու, որը մտադիր էր 2 մլն դոլարով ռադիոակտիվ նյութ վաճառել, հայտնում է Rustavi-ն։

Նշվում է, որ ճառագայթային փորձաքննությունից հետո տղամարդու մոտից առգրավված զանգվածի մեջ հայտնաբերվել է ուրան։

«Պետական ​​անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության աշխատակիցները Վրաստանի դատախազության հետ համատեղ ձերբակալել են մեկ անձի՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձի փաստով»,- նշվում է հաղորդագրությունում։

Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը պատրաստվում էր նյութը վաճառել Փոթի քաղաքում 2 միլիոն դոլարով։ Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։