Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները երեքշաբթի Հալեպի արվարձաններում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռու) հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին։ Ինչպես տեղեկացրել է Syria հեռուստաալիքը, ագրեսիվ հարձակման հետեւանքով վնասվել է «Նեյրաբ» միջազգային օդանավակայանի թռիչքուղին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանը շարքից դուրս է եկել։
Հանրապետության ԶՈւ աղբյուրը հեռուստաալիքին ասել է, որ հակաօդային պաշտպանության սիրիական միջոցները հակադարձել են հակառակորդի հրթիռային գրոհին։ «Մեր զենիթայինները կարողացել են խոցել մի քանի օդային թիրախներ,- նշել է նա։- Գրոհը հետ մղելիս զոհվել է մեկ սիրիացի զինծառայող, եւս յոթ հոգի, այդ թվում երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել են»։
Մարտի 7-ին իսրայելական ագրեսիվ հարձակումից հետո Հալեպի միջազգային օդանավակայանն ավելի քան երկու շաբաթ չի աշխատել։ Մարդասիրական օգնության մատակարարումներն օդային կամրջով փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած բնակչությանը ժամանակավորապես կատարվում էին Լաթաքիայի եւ Դամասկոսի միջոցով։





























