ՌԴ-ի, ԱՊՀ-ի ու բարեկամական երկրների ավելի քան 200 քաղաքացիներ տարհանվել են Սուդանից եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել Մոսկվա։ Այս մասին նշվել է երեքշաբի  ՌԴ պաշտպանության նախարարության թելեգրամ-ալիքում տարածված հաղորդագրությունում։

Սուդանից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ տարհանվել են ռուսական դիվանագիտական առաքելության, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ եւ մի շարք բարեկամական օտարերկրյա պետությունների քաղաքացիները, որոնք դիմել են հայրենիք վերադառնալու հարցում օժանդակություն ստանալու համար։

Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (հրամանատար՝ Մուհամեդ Համդան Դագլո) եւ կանոնավոր բանակի միջեւ։