Դիվերսանտները սկսել են ավելի հաճախ ներթափանցել Բելառուս, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Մենք չէինք կարող հետաձգել այս խորհրդակցությունը. իրադրությունը ստիպում է մեզ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Ուստի կառավարությանը, անվտանգության հատվածին հանձնարարվել է լուրջ միջոցներ նախապատրաստել սահմանին՝ Բելառուսի տարածք տարբեր տեսակի  դիվերսանտների մուտքը թույլ չտալու համար»,- նրա խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ կցանկանար դիվերսիոն խմբերին «հակազդելու վերաբերյալ սպառիչ առաջարկներ լսել»։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սահմանների մոտ ավելանում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը, սահմանին սադրանքներ են տեղի ունենում։