Սուդանում ապրիլի 15-ին հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան հարյուր հազար մարդ է լքել երկիրը։ Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Օլգա Սարադոն:
«Ավելի քան 100 հազար մարդ լքել է Սուդանը հարեւան նահանգներում հակամարտության սկսվելուց ի վեր։ Նրանց թվում են ինչպես սուդանցի փախստականներ, այնպես էլ Հարավային Սուդանից վերադարձող փախստականներ, ինչպես նաեւ օտարերկրացիներ»,-ասել է նա։
Սարադոն հավելել է, որ պարզվել է 24 հազար փախստականների ինքնությունը։ Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը գտնվում է Չադում, նրանց թվում հիմնականում կանայք եւ երեխաներ են։




























